Թուրքիան արգելել է Հայաստան եկող Միլորադ Դոդիկի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով
Թուրքիա
Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը չի կարողացել գալ Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է Radiosarajevo ռադիոկայանը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակը, Դոդիկը վերադարձել է Բանյա Լուկա՝ Բուրգասի օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլորադ Դոդիկի գրասենյակից հայտնել են, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել, որ ինքնաթիռը թռչի իր երկրի տարածքով:
Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը նախատեսված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Օրերս Միլորադ Դոդիկը «1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հայտարարություն էր ուղարկել խորհրդարան: «Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,- ընդգծել էր Դոդիկը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)