Euronews. Հունաստանը նոր վարչապետ կունենա
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Պապանդրեուն և ընդդիմության առաջնորդ Սամարասը եկել են «սկզբունքային» համաձայնության ընդլայնված նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։ Կիրակի օրը վարչապետ Պապանդրեուն և ընդդիմության առաջնորդ Սամարասն այդ մասին որոշումը կայացրել են նախագահ Պոպուլիասի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ այդ համաձայնության՝ նախարարների կաբինետը Պապանդրեուն չի գլխավորելու։ Սակայն դեռևս նոր վարչապետի անունը հայտնի չէ։ Այն պարզ կդառա այսօր։ Սակայն ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նոր կոալիցիոն կառավարությունը ամենայն հավանականությամբ կգլխավորի Սամարասը։ Երկուշաբթի Բրյուսելում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպում է նախատեսված, որտեղ քննարկվելու է նախկինում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում Հունաստանին մինչև փետրվար տրվելիք 80 միլիարդ եվրոյի օգնությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ