Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 4-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հյուրի խնդրանքով Նախագահը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները:
Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը' նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար