«Հայկական Ժամանակ». Լարվածությունը «Երկրապահում» շարունակվում է
Հայկական Մամուլ
ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարդիկ փորձում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Բանն այն է, որ Պարոնյան փողոցի վրա գտնվող ԵԿՄ Կենտրոնի կազմակերպության գրասենյակի տարածքի մի մասում շարունակում են հավաքվել Գյումրյանի մարդիկ, իսկ մյուս մասում՝ բաժանմունքի նոր ղեկավարն ու անդամները:
Ըստ Գյումրյանի, ԵԿՄ այդ նոր անդամները մեքենա են կանգնեցրել իրենց մուտքի դիմաց, այդպիսով փակել են մուտքը՝ թույլ չտալով, որ իր համախոհները շենք մտնեն: Նախկին ԵԿՄ-ականները, սակայն, կոնֆլիկտ չեն հրահրել և հեռացել են: Իսկ նորերը հավաքվել են ու ինչ-որ փաստաթղթեր բերել՝ լրագրողներին ապացուցելու նպատակով, որ Արտաշես Գյումրյանը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, և որ կառույցին տրամադրված գումարները նպատակին չեն ծառայել: Լարվածությունը «Երկրապահում» շարունակվում է: Թերթի տեղեկություններով, առաջիկայում այդ կառույցից էլի մարդիկ են դուրս գալու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ