«Ժողովուրդ». Միասնական շտաբ ձևավորելու փաստաթղթի տակ ԲՀԿ-ն ստորագրել է ընդդիմությունից ձայներ խլելու համար
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ն սկսել է ընդդիմադիր դաշտում խաղալ. այս կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասին ԲՀԿ անունից երեկ ստորագրել է «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին» փաստաթղթի տակ: Ընդ որում, այս փաստաթուղթը ստորագրվել է ԲՀԿ ցուցակում հանգրվանած Հմայակ Հովհաննիսյանի՝ Քաղաքագետների միության հրավիրած քննարկման շրջանակներում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԲՀԿ-ն այս քայլին գնացել է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո: Իսկ նպատակն ընտրություններից առաջ ընդդիմադիր կերպար ձեռք բերելն ու ընդդիմությունից ձայներ խլելն է: Ու հենց այս նպատակով էլ ժամանակին ԲՀԿ-ն ստեղծվել է: Թերթի հարցին, թե ԲՀԿ-ն իր քայլը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանել է. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Հրավերը եղել է Քաղաքագետների միության կողմից, ու ԲՀԿ-ն մասնակցել է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ