«Հրապարակ». ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանը և ՕԵԿ անդամ Մհեր Համբարձումյանը հաշտվել են վերևների հրահանգով
Հայկական Մամուլ
Եթե ընտրությունները նախկինում երբեմնի հարազատներին դարձնում էին հակառակորդ, նույնիսկ թշնամի, ապա Մասիսի շրջանի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի համար այս ընտրությունները, կարելի է ասել, վաղեմի թշնամու հետ հաշտեցման պատճառ են դարձել: Բանն այն է, որ դարակերտցի Մուրադ Մուրադյանը և հարակից Դաշտական գյուղում բնակվող ՕԵԿ անդամ Մհեր Համբարձումյանը, նույն ինքը՝ Թույների Մհերը, տարիներ շարունակ անձնական լարված, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեին: Հիմա, երբ ՀՀԿ թեկնածուն հայտնվել է նեղ վիճակում, որովհետև ի դեմս ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի ուժեղ մրցակից ունի, օգնության է հասել կոալիցիոն մյուս գործընկեր, ՕԵԿ-ական Մհերը, և նրանք հաշտվել են: Վերջինս մարզում բարձր հեղինակություն է վայելում և կարող է շատ ավելին անել հօգուտ Մուրադյանի: Ընդ որում, թերթի տեղեկություններով, հաշտեցումը կայացել է վերևների հրահանգով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ