«Միսս Աշխարհ 2011». Լոնդոնում ընտրել են աշխարհի ամենագեղեցիկ կնոջը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Աշխարհ
Վենեսուելան միշտ աչքի է ընկել իր գեղեցկուհիներով։ Ահա՛, «Միսս Աշխարհ» մրցույթի պատմության մեջ արդեն 6–րդ անգամ հաղթում են այս պետության ներկայացուցիչները։
21–ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը (Ivian Lunasol Sarcos Colmenares) կիրակի օրը՝ նոյեմբերի 6–ին, Լոնդոնում կայացած «Միսս Աշխարհ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց ամենագեղեցիկ կինն աշխարհում։
Վենեսուելայում գեղեցկուհու հաղթանակին սպասում էին. մրցույթում հաղթողի անվան հայտարարումից անմիջապես հետո երկրի մայրաքաղաքում երկինքը լուսավորվեց նախորոք նախապատրաստված ճոխ հրավառության կրակներով։
Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին ռեկորդային թվով աղջիկներ. իրար հետ մրցում էին 122 գեղեցկուհի։ Ի դեպ, ինչպես նշում են ԶԼՄ–ները, տարվա գեղեցկուհու ճակատագիրն այնքան էլ հարթ չի դասավորվել։ Իվիանը ծնվել է բազմանդամ ընտանիքում՝ նա ուներ 12 քույր ու եղբայր։ 8 տարեկանում որբացել է, դաստիարակվել է կուսանոցին կից մանկատանը և նույնիսկ առաջարկություն է ստացել մնալ կուսանոցում։ Սակայն աղջիկը նախընտրել է մոդելի կարիերան։ Լունասոլը բարձրագույն կրթություն է ստացել կադրերի կառավարում մասնագիտությամբ։

























































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ