«Երկիր». «Բարև, քուր ջան: Ես Հանրապետական կուսակցությունից եմ: Մեկ պասպորտի դիմաց՝ 8 հազար դրամ...»
Հայկական Մամուլ
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրակաշառքների մասին տեղեկությունները գնալով շատանում են, այդ թվում նաև զավեշտալի դեպքերը: Երեկ երեկոյան թերթի թղթակցի բնակարան է այցելել մի երիտասարդ և միանգամից գործի անցել. «Բարև, քուր ջան: Ես Հանրապետական կուսակցությունից եմ: Մեկ պասպորտի դիմաց՝ 8 հազար դրամ»:
Թղթակցի հարցին՝ իսկ եթե ես այլ կուսակցության եմ հարո՞ւմ, երիտասարդը «հանճարեղ» պատասխան է տվել.
«Դե ինչ ասեմ, քուր ջան, դու գիտես: Ազատ, ժողովրդական էրգիր ենք»:
Փաստորեն, ՀՀԿ-ական երիտասարդը գիտի, որ ժողովրդավարական երկրում ենք ապրում, բայց չգիտի, որ այդ ժողովրդավարական երկրում ամեն ոք ազատ ընտրության իրավունք ունի, և ավելորդ է՝ ինչ-որ բան առաջարկելն ու պարտադրելը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ