«Հայկական ժամանակ». Բենզինը կրկին թանկացավ
Հայկական Մամուլ
Երեկ առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 500 դրամով, «Պրեմիումը»՝ 520 դրամով, «Սուպերը»՝ 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից բոլոր լցակայաններում:
Բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով:
«Միայն և միայն դա է պատճառը»,- ասել է Բեգլարյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է բոլոր լցակայաններում նույն պահին թանկացել բենզինը, «Ֆլեշ» ընկերության նախագահը պատասխանել է.«Ինձ համար էլ է դա հանելուկ»:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից թերթի թղթակցին հայտնել են, որ բենզինի շուկան դեռ փետրվար ամսից գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության ներքո, և առաջիկայում կհրապարակվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ