«Ժողովուրդ». Խաչիկ Ասրյանը կառավարությունո՞ւմ
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը վերջերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Պատճառը եղել է նրա նեղացածությունը: Ըստ լուրերի՝ նրան ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ժամանակ չեն թույլատրել ելույթ ունենալ: Այդ լարվածությունը հարթելու համար Սարգսյանն Ասրյանին խոստացել է ապագա կառավարությունում նրան «տեղ» հատկացնել:
Թերթի հետ զրույցում Ասրյանն ասել է, թե համագումարի ժամանակ ինքը չի ցանկացել ելույթ ունենալ. «Ելույթի մասին խոսակցություն չի եղել, օրակարգում էլ նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում իմ տեղ ունենալու հարցին, ես չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հանրապետության նախագահը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ