ՆԱՏՕ–ի տարանցիկ ռազմակայան Ուլյանովսկում չի լինի. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ
Ուլյանովսկում ՆԱՏՕ–ի տարանցիկ ոչ մի ռազմաբազա էլ չի լինելու, Ռիա նովոստիին տված հարցարզույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեսքանդր Գլուշկոն։
«Ոչ մի տարանցիկ ռազմակայն, հատկապես ՆԱՏՕ–ի, Ուլյանովսկում չի լինելու։ Խոսքը գնում է ժամանակավոր պահեստների մասին, որոնք անհրաժեշտ են պահեստավորման և միջազգային անվտանգության ուժերին բեռնատար օդանավերով բեռներ ուղարկելու համար», – ասել է նա։
Ըստ Գլուշկոյի՝ բեռնափոխադրումները զուտ կոմերցիոն բնույթ են կրում, որի արժեքը որոշվելու է միջազգային բեռնափոխադրման չափանիշներին համապատասխան, երկու կողմերի միջև ձեռք բերվելիք համաձայնության արդյունքում։
Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ Ռուսաստանի տարածքով Աֆղանստան ՆԱՏՕ–ի զորքերին ուղարկվող բեռները կարող են լրացուցիչ ստուգման ենթարկվեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)