Ուիթնի Հյուսթոնի հյուրանոցային համարում թմրանյութ է հայտնաբերվել
ԱՄՆ
Փետրվարի 12-ին Լոս Անջելեսի Բեվերլի Հիլթոն հյուրանոցի համարներից մեկում, որտեղ մահացել էր հայտնի երկգչուհի Ուիթնի Հյուսթոնը, հայնտաբերվել է սպիտակ փոշիանման զանգված, որը ենթադրաբար կոկաին է։ Այդ մասին հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով հետաքննության վերջնական եզրակացությունը։
Փորձաքննության ընթացքում քննիչները երգչուհու սենյակում հայտնաբերել են իրեր, որոնք օգտագործվում են թմրամոլների կողմից, մասնավորապես՝ գտնվել է թղթե գլանակ, գդալ և հայելու կտոր։
Հետաքննության 40 էջանոց զեկույցում նշվում է, որ երգչուհին մահից առաջ ալկոհոլ և թմրանյութ է օգտագործել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)