Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ 

Թուրքիայի սոցիալիստական կուսակցությունների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիա

Թուրքիայի 9 սոցիալիստական կուսակցություններից 5-ը բացահայտ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական OdaTV հեռուստաալիքի կայքը' մեջբերելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական բոլոր ձախամետ կուսակցությունների արտահայտած դիրքորոշումները:

Այսպես, Թուրքիայի Ազատություն և համերաշխություն կուսակցության (ՃDP) կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլքսանչորսյան ուղերձում թուրքական իշխանություններին կոչ է արվում ոչ թե ժխտել Ցեղասպանությունը, այլ «ճանաչել և հասկանալ»:

«Հավատում ենք, որ հայկական հարցի լուծման տիրույթը ոչ թե օտար երկրների խորհրդարաններն են, այլ ինչպես մեր եղբայր Հրանտ Դինքն էր ասել, անմիջապես այդ իրադարձությունների հիմնական կողմերը և մեր այս հողերը: Իշխանությունները պետք է վերջ դնեն իրենց մերժողական քաղաքականությանը, հայերին հասցված վատությունը պետք է ճանաչել և հասկանալ: Հայաստանի հետ սահմանադուռը պետք է բացվի և կոչվի Հրանտ Դինքի անունով: Պետք է վերացվեն Հայաստանի դեմ բոլոր արգելքները, սահմանափակումները և զարգացվեն տնտեսական, սոցիալական ու մշակութային կապերը», -ուղերձու մ է նշել է ՃDP-ը:

Թուրքիայի աշխատանքի կուսակցության (EMEP) ապրիլի 24-ին տարածած հայտարարության մեջ ասվում է. «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն բնութագրելու համար պատրվակներ չեն կարող հնարվել: Իրականություն այն է, որ դա ծրագրված ցեղասպանություն է: Դա թուրք և մուսուլման չեղածներից Թուրքիան «մաքրելու» գործողություն էր»:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված sendika.org կայքում հրապարակած ուղերձում Թուրքիայի «Ժողովրդական տների» գլխավոր քարտուղար Նուրի Գյունայը նշել է. «Առանց ցեղասպանություն եզրի օգտագործման հայերի հետ պատահածի մասին խոսել հնարավոր չէ: Առանց հայի ցավը հանգստացնելու, հնարավոր չէ վերացնել թուրքի և քրդի ամոթը: Անկախ նրանից, թե ինչ են ասում քաղաքական գործիչները, պետք է ընկալել ցեղասպանության իրողությունը: 1915 թվականին տեղի ունեցածի հետ հաշվի նստելը դժվար է լինելու, բայց մենք դա կարողանալու ենք ընկալել և կատարել»:

«Դեմոկրատական իրավունքների ֆեդերացիա» կուսակցության (DHF) տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մեր աշխարհագրությունում իսկական կոտորած, շահագործում, բռնաճնշում, ասիմիլյացիա և ֆաշիզմ է տեղի ունեցել: Հարյուրավոր տարիներ թուրք-սունի նախատիպից դուրս բոլոր այլ հավատքի և էթնիկ խմբերը կամ հարկադրաբար ասիմիլացվել, կամ սպանվել են: Մենք մեր բոլոր անդամներին ու համակիրներին հրավիրում ենք մասնակից լինել այդ պատմական անարդարության և ցեղասպանության դատապարտմանը»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Հավասարություն սոցիալիստական կուսակցությունը (ESP): Նշելով, որ 1915-ը բոլոր թուրքերի վզից կախված մարդկության խնդիր է, ապրիլի 24-ի հետ կապված հայտարարության մեջ ESP-ը նշել է. «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը շահագործող, մարդասպան, ցեղասպան թուրքական պետության կողմից բոլորիս վրա դրված սև բիծի հարյուրամյակն է: Կոտորածների քաղաքականությունն այս պետության հանցանքն է, դա մեր բոլորի վրա դրված մարդկության հարց է: Ցեղասպանության հետ Թուրքիայի առերեսումն իսկական ազատություն կբերի մեր ժողովրդին: Մենք պարտավոր ենք շահել այդ ազատությունը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավերը, և խոստանում, որ պայքարելու ենք նոր հավասար, եղբայրական և ազատ աշխարհ ստեղծելու համար»:

Մնացած թուրքական սոցիալիստական կուսակցությունները թեև բացարձակ կերպով չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, Թուրքիայի իշխանություններին կոչ են արել առերեսվել սեփական պատմությանը և հետևություններ անել:

Թուրքիայի սոցիալիստական կուսակցություններից միայն տխրահռչակ հակահայ Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցությունը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ» է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ
Ամենադիտված