Կկայանա ընտրությունների քաղաքացիական վերահսկողություն ապահովող կայքի շնորհանդեսը
Հասարակություն
Ս.թ. ապրիլի 6-ին ժամը 17:00-18:00 Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կկայանա iDITORD.org կայքի շնորհանդեսը: Այս կայքը ընտրությունների քաղաքացիական վերահսկողության գործիք է, որը ս.թ. մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կքարտեզագրի ընտրախախտումները' հիմնվելով քաղաքացիների և կազմակերպությունների հայտնած տեղեկատվության վրա: Կայքը հիմնված է “ուշահիդի” նորարարական պլատֆորմի վրա, որը առաջին անգամ օգտագործվել է Քենիայի նախագահական ընտրությունների վերահսկողության համար' 2007 թ.-ին:
iԴԻՏՈՐԴ ծրագիրն իրականացվում է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից: Ֆինանսավորող կառույցներն են Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը' Ինտերնյուզ ԱՄՆ, Եվրասիա hամագործակցության hիմնադրամ եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպությունների միջոցով:
Շնորհանդեսին հրավիրված են ընտրությունների անցկացման և վերահսկողության գործընթացներում ներգրավված պետական մարմինների, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես կգան ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և «Լրատվության այլընտրանքային ռեսուրսների» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը