PKK-ի նախկին անդամը դարձել է նախարար
Թուրքիա
Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ներքին գործերի նախարար է նշանակվել Քրդական բանվորական կուսակցության PKK ահաբեկչական խմբավորման նախկին անդամ Ազիզ Վեյսին, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Համապատասխան հրամանը ստորագրել է քրդական վարչակազմի վարչապետ Նեչիրվան Բարզանին։ Սպասվում է, որ այն այսօր կհաստատվի Հյուսիսիային Իրաքի քրդական վարչակազմի խորհրդարանի կողմից։
Ըստ թերթի, Վեյսին համարվում է Թուրքիայի հյուսիս–արևմուտքում գտնվող ամենավտանգավոր ահաբեկիչը։ Վեյսին, որին ծածկանունը Շեմդին Սաքիկ է, արդեն երկար ժամանակ է` հետախուզվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ PKK–ից դուրս գալուց հետո նա տեղափոխվել է Հյուսիսային Իրաք՝ փորձելով մոտ հարաբերություններ ստեղծել Հյուսիսային Իրաքի քրդական վարչկազմի ներկայացուցիչների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)