Տրիպոլիի դատարանը Ուկրաինայի 20 քաղաքացիների մեղադրել է Կադաֆիի զորքերին օգնելու համար
Աշխարհ
Տրիպոլիի զինվորական դատարանը սկսել է քննել Ուկրաինայի 20 քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերը, որոնք մեղադրվում են նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կողմնակիցներին աջակցելու համար։ Նրանց նկատմամբ դատախզությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի արգործնախարարության մամլո քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովին։
Վերջինս հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիները մեղադրվում են Կադաֆիի և նրա կողմնակիցների կողմից շահագործվող տեխնիկան վերանորոգելու համար և նշել, մեղադրյալներից ոչ ոք դատախազության մեղադրանքերը չի ընդունում։
Ըստ Ուկրաինայի ԱԳ խոսնակի, մինչ դատական վճիռը կայացնելը, դատարանին կպահանջվի 3-5 դատական լսում։
Լիբիայի անցումային Ազգային խորհուրդը անցյալ տարվա սեպտեմբերին ձերբակալել էր Ուկրաինայի 22 քաղաքացու, որոնք Լիբիայի նավթային ընկերությունների աշխատակիցներ են եղել։ Անցումային կառավարությունը նրանց մեղադրում է Կադաֆիի զորքերին աջակցելու համար և նրանց հարկադրաբար վեց ամիս տնային կալանքի տակ է պահել Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մեկում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ