Սիրիան հայտարարել է որոշ շրջաններից զորքերը դուրս բերելու մասին
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարությունը ՄԱԿ–ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանին հայտնել է, որ դուրս է բերում զորքերը մի շարք շրջաններից, հայտարարել է նրա մամլո–քարտուղարը։
Նրա խոսքերով՝ այս պահին այդ տեղեկատվությունը ճշտվում է, հայտնում է gazeta.ru-ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ՄԱԿ ներկայացուցիչների առաջին խումբը Դամասկոս կժամանի ապրիլի 5-ին՝ Սիրիայում միջազգային դիտորդների առաքելություններ հիմնելու մասին բանակցություններ վարելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)