Վեցամյա երեխայի հետ ամուսնությունը հնարավոր է. Թուրքիայի սոցիալական հիմնադրամի ղեկավար
Թուրքիա
Թուրքիայի սոցիալական կառուցվածքի հիմնադրամի ղեկավար Նուրեդդին Յըլդըզը հանդես է եկել Թուրքիան դեպի միջնադար տանող հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յըլդըզը, ով նաև թուրքական «Աքիթ» թերթի լրագրող է, հայտարարել է, որ «6-ամյա երեխայի հետ ամուսնությունը հնարավոր է, և պետք է թույլատրվի»: Թուրք «մտավորականի» այդ հայտարարությունն աղմուկի պատճառ է դարձել Թուրքիայում:
Չբավարարվելով միջնադարյան մտածողությանը հարիր այդ արտահայտությամբ՝ Յըլդըզը նաև հայտարարել է, թե ջինս կրելն «անհավատներին նմանակում է»: Նա ցավով նշել է, որ թուրքերը ևս եվրոպացիների նման սկսել են ջինս հագնել, ինչի դեմն առնել այլևս հնարավոր չէ:
«Մեր գիտնականներն ու աստվածաբանները ջինսն ու շալվարն անհավատի հագուստ լինելու պատճառով հարմար չեն տեսնում թուրքերին կրել դրանք: Սակայն, դա արգելել այլևս հնարավոր չէ»,- ասել է նա՝ այդուհանդերձ «իսկական» թուրքերին խորհուրդ տալով հրաժարվել ամերիկացի հովիվների կրած «անհավատի» հագուստից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)