ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Նաև ադրբեջանցի խորհրդարանականներն են մոտեցել եւ ներողություն խնդրել. Վահան Հովհաննիսյան

Արտաքին Քաղաքական

Ազգային ժողովի պատվիրակությունն ամփոփեց Բաքվում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 2-4-ին Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի աշխատանքները: Հայկական պատվիրակությունը այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի մայրաքաղաքում իրենց ստացած տպավորությունների մասին:

«Եվրանեսթ»-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել: Միաժամանակ նա բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ՝ վճռականության ու խիզախության համար: Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված համարեց հայ խորհրդարանականների՝ Բաքու մեկնելու որոշումը: Լիագումար նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր զեկույցների քննարկմանը, կարողացել է շրջանցել Հայաստանի ազգային շահերին այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները: Ավելին՝ զեկույցներում հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել:

Հանձնաժողովների աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները, նաեւ հայերին «Ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար: Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ եվրոպացի պատգամավորներից բացի, նաեւ ադրբեջանցի խորհրդարանականներն են մոտեցել եւ ներողություն խնդրել նրա պահվածքի համար: Հայկական պատվիրակությունը, ըստ բանախոսի, չէր կարող լուռ մնալ, եւ իր հեղինակած ու անմիջապես տարածած հայտարարությամբ՝ կից փաստաթղթով, Նաիրա Զոհրաբյանի, Լիլիթ Գալստյանի եւ Ստյոպա Սաֆարյանի ելույթներով, ավելի ուշ՝ մամլո հաղորդագրությամբ, հակադարձել է Ալիեւի ելույթին ու խեղաթյուրած փաստերին: «Նախագահ Ալիեւը, միգուցե չցանկանալով, այնպիսի հարված հասցրեց իր երկրի քաղաքական իմիջին, որը մենք, որքան էլ ձգտեինք, դժվարանալու էինք հաջողել անել»,- եզրակացրեց Վահան Հովհանիսյանը:

Պատվիրակության ղեկավարի խոսքերով՝ ադրբեջանական ժողովուրդը հայատյացության ու ագրեսիվության որեւէ դրսեւորում իրենց նկատամամբ չի ցուցաբերել, ինչը պատգամավորին հիմք է տալիս գնահատելու, որ պատերազմի սպառնալիքով քաղաքական դիվիդենտներ է փորձում ստանալ միայն մեկ մարդ՝ Իլհամ Ալիեւը: Այսպիսի տպավորություն է ստացել նաեւ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը, ում կարծիքով ժողովուրդը պատանդ է Ալիեւի ու նրա կլանի ձեռքում: Իսկ պետական քարոզչությունն էլ ուղղված է այդ կլանի շահերի սպասարկմանը: Տիկին Զոհրաբյանը ցավով նշեց, որ եվրոպացի պատգամավորները, ի տարբերություն մասնավոր զրույցներում Ալիեւի ելույթը դատապարտող գնահատականների, համարձակություն չունեցան այդ մասին բարձրաձայնելու ամբիոնից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հղում կատարելով իր ելույթին, Ալիեւի ուղերձը համարեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը վտանգող, ինչպես նաեւ՝ անդամ երկրների ժողովրդավարեցմանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական նոր ձեւաչափ ստեղծելու «Եվրանեսթ»-ի ջանքերը փոշիացնող: Նա անընդունելի համարեց Ալիեւի՝ «ֆաշիստ» անվանարկելը հատկապես մի երկրում, որտեղ մարդիկ դատապարտվում են քաղաքական հայացքների համար:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը խոսեց հիմնականում հանձնաժողովներում կայացած քննարկումների մասին: Արդյունքում հայկական կողմին հաջողվել է զեկույցում ներառել գնահատական փակ սահմանների քաղաքականության վերաբերյալ, նաեւ՝ ողջունել Հայաստանի ատոմակայանի թեսթավորումը ԵՄ չափանիշներին համապատասխան:

Հայ պատգամավորները նշեցին, որ ադրբեջանցիներն ամեն կերպ իրենց մեկուսացրել էին թե տեղական եւ թե արտասահմանյան լրատվամիջոցներից:

Հայկական պատվիրակությունն այցելել է Բաքվի հայկական եկեղեցի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված