Լիբիան հրաժարվում է Կադաֆիի որդուն հանձնել Հաագայի դատարան
Աշխարհ
Լիբիան մերժել է Կադաֆիի որդուն՝ Սայֆ ալ–Իսլամ Կադաֆիին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու դիմումը, հաղորդում է BBC–ն։
Իշխանությունները պնդում են, որ Սայֆ ալ–Իսլամը պետք է դատապարտվի Լիբիայում։ Սրան հետևել է Միջազգային քրեական դատարանի ընդունած որոշումը, որով Լիբիայի իշխանություններին պահանջ է ներկայացվում կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ այն է ալ–Իսլամին հանձնել Հաագայի դատարան։
Սայֆ ալ–Իսլամը Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվում է 2011–ին Լիբիայում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ խաղաղ բնակչության զանգվածային սպանդ իրագործելու մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ