ՄԻՊ նամակը՝ ԱԺ նախագահին և մի քանի պատգամավորներին
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր նամակով դիմել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, պատգամավորներ Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին, Լարիսա Ալավերդյանին։ Նամակում մասնավորապես ասված է.
«2011թ. Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների հարազատների հետ միասին հանդիպեցինք ձեզ և ներկայացրեցինք մարդկային ու իրավական տեսանկյունից ցավոտ մի շարք խնդիրներ: Ձեր խորհրդով և խնդրանքով մինչև նույն թվականի հոկտեմբերի 17-ը, օրեր շարունակ գործակցելով զոհվածների հարազատների հետ, պատրաստվեցին և Ձեզ ուղարկվեցին զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմված թվով 8 տեղեկանքներ:
Տեղյակ ենք, որ սրտացավորեն վերաբերելով մեր բարձրացված խնդիրներին՝ օրենքով ձեզ տրված իրավասությունների շրջանակներում դիմել եք համապատասխան պետական մարմիններին և ստացել որոշակի պատասխաններ:
Ես և զոհված զինծառայողների ծնողները խնդրում և ակնկալում ենք, որ մինչ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտը հիշյալ հարցումների արդյունքներով կներակայացնեք ձեր գնահատականներն ու դիրքորոշումները յուրաքանչյուր գործում բարձրացված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ: Հասկանալով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները՝ այնուամենայնիվ, ակնկալում ենք զոհվածների իրավահաջորդներին հնարավոր իրավաքաղաքական Ձեր աջակցությունը նաև այդ գործերով:
Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետևած մեր տեղեկանքների և ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաև ընթացող ու սպասվող գործընթացների մասին»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը