Բաշխվել են ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
Հասարակություն
Ղեկավարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. հունիսի 30-ի N 14-ն որոշմամբ ՀՀ ԿԸՀ-ն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշեց սահմանել 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ ԱԺ ընտրություններում ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները՝ ՀՀ ԿԸՀ 2011թ. հունիսի 30-ի N 14 որոշման երրորդ կետի երրորդ ենթակետով սահմանված կարգով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
ՀՀԿ- 903-ական
ԲՀԿ- 397-ական
ՀՅԴ- 352-ական
ՕԵԿ- 176-ական
Ժառանգություն- 154-ական:
Սույն որոշմամբ սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2012թ. ապրիլի 6-ից ինչև ապրիլի 11-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը