The Guardian. Պաշտոնաթող գեներալը Գվատեմալայի նախագահ
Աշխարհ
Պաշտոնաթող գեներալ Օտտո Պերեզ Մոլինան կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվել է Գվատեմալայի նախագահ։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Պերեզ Մոլինան հավաքել է 55 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Մանուել Բալդիսոնը հավաքել է 10% ձայն: Երկու թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները վերաբերում էին երկրում հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը։ Երկու թեկնածուներն էլ խոստացել էին, որ իրենց ընտրվելու դեպքում վերջ կդնեն բռնություններին և երկրում տիրող միջազգային թմրադեղերի առևտրին։ Օտտո Մոլինան առաջին պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականն է, ով 1996 թվականի Գվատեմալայի քաղաքացիական պատրերազմից հետո դարձել է երկրի նախագահը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ