Դեղագործների բանդան 150 մլն դոլարի վնաս է պատճառել ամերիկյան առողջապահությանը
ԱՄՆ
Նյու Յորքի 4 բնակչի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հանցավոր գործունեություն իրականացնելու համար, գրում է The New York Post–ը։
Ըստ քննիչների՝ հանցագործները կարիքավորների համար նախատեսված Medicaid դաշնային առողջապահական ծրագրի հաշվին զեղծարարությամբ 150 միլիոն դոլար գումար են վաստակել։
Հանցավոր խումբը դեղերի սև շուկայից ձեռք է բերել ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի դեմ պայքարի դեղամիջոցներ և վերավաճառել դրանք Բրուքլինի և Նյու Յորքի շրջանի մի քանի քաղաքների դեղատներում։ Փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ այդ դեղերը ժամկետանց են եղել։ Բացի այդ, դեղատուփերի վրա նշված դրոշմանիշները ոչ միշտ են համապատասխանել բովանդակությանը։
Երկու ամբաստանյալները, այդ թվում՝ հանցավոր խմբավորման պարագլուխը, զբաղվել են թմրադեղերի մատակարարմամբ և անօրինական վճարների իրականացմամբ, ինչպես նաև հանցավոր խմբին մեղադրանք է առաջադրվել մասշտաբային գողության, հանցավոր ճանապարհով ստացված դեղերի, փողերի լվացման և կաշառակերության մասերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)