«Արագ սնունդը» մարդուն ագրեսիվ է դարձնում
Աշխարհ
Եթե դուք անընդհատ չարանում եք շրջապատի վրա, անհրաժեշտ է վերանայել սեփական ճաշացանկը։ Նման ինքնատիպ եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները։ Մասնագետները պարզել են, որ ուղիղ կապ գոյություն ունի որոշակի մթերքների օգտագործման և ագրեսիայի միջև։ Հատկապես վտանգավոր է «արագ սննդի» օգտագործումը։
«Մենք հայտնաբերել ենք, որ «արագ սննդում» առկա տրանսճարպային թթուները նպաստում են ագրեսիվության աճին։ Մարդկային վարքագծի փոփոխության վրա ավելի մեծ է եղել «անառողջ կերակուրի» ազդեցությունը, քան թե հետազոտության ընթացքում օգտագործված այլ գործոններ»,– հայտնել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Բեատրիս Գոլոմբը։
Ագրեսիայի աճին նպաստող մթերքների ցանկում է մարգարինը, «արագ սննդի» տարատեսակները, քաղցրավենիքը, կիսաֆաբրիկատները և այլն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ