Բրազիլացի «Ռապունցելը» որոշել է կտրել իր 1.6 մետրանոց մազերը
Աշխարհ
Մեր օրերում հեքիաթային հերոսների գոյության քչերն են հավատում, սակայն նրանք կարելի է ասել՝ գոյություն ունեն։ Բրազիլիայում 12-ամյա մի աղջնակ է ապրում, ում փարթամ մազերին նույնիսկ հայտնի հեքիաթի հերոսուհի Ռապունցելը կնախանձեր։ Նատաշա Մորաես դե Անդրադեի (Natash Moraes de Andrade) մազերի երկարությունը գրեթե 1.6 մետր է։
Հեքիաթային հերոսուհու պես Նատաշան երբեք չի կտրելիր վարսերը։ Սակայն, վերջերս աղջնակը, խորհրդակցելով մոր հետ, այնուամենայնիվ, որոշել է հրաժեշտ տալ իր «հարստությանը»։ Պատճառն այն է, որ աղջիկը չափազանց երկար ու փարթամ մազերի պատճառով չի կարողանում լիարժեք կյանքով ապրել՝ սպորտով զբաղվել, խաղալ հասակակիցների հետ, և ընդհանրապես՝ ակտիվ կյանք վարել։
Աղջնակի խոսքերով՝ նա որոշել է վաճառել մազերը 5.5 հազար ԱՄՆ դոլարով, ինչը նա կօգտագործի իր սենյակը վերանորոգելու համար, հայտնում է kleo.ru կայքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ