«Հայկական ժամանակ». Հրանտ Մարգարյանի տանը կատարվածը, ոչ թե գողություն, այլ ոչ պաշտոնական խուզարկություն
Հայկական Մամուլ
ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրը թերթի թղթակցին սենսացիոն տեղեկություն է հաղորդել: Ըստ այդմ, փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ:
Թերթը գրում է, որ Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը, պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Եվ ահա, պարզվում է, վարկած կա, որ սա ոստիկանության զորքերից հափշտակված զենք է եղել, և այդ հափշտակության համար մարտի 3-ին, այսինքն՝ Նորքի զինանոցի բացահայտումից չորս օր անց, կալանավորվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը այս գործը համարում է քաղաքական, որովհետև կասկածներ ունի, թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով: Շշուկներ կան, ի դեպ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ, ըստ էության, ոչ պաշտոնական խուզարկություն: Թե որքանով են իրական այս շշուկները, առայժմ դժվար է ասել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ