«Հրապարակ». Նախարարները անհանգիստ են
Հայկական Մամուլ
Ինչպես մինչև առաջադրման վերջին օրը ոչ ոք չգիտեր՝ իր անունը կա՞ Աժ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում, թե՞ ոչ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չգիտի՝ մնալո՞ւ է իր տեղում, թե՞ ոչ: Հատկապես անհանգիստ են նախարարները, որոնք չգիտեն, թե ընտրություններից հետո իրենց ինչ է սպասվում: Թեև նրանց անունները հիմնականում գրված են համամասնական ցուցակներում, սակայն չգիտեն՝ շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե՞ ոչ, գնալո՞ւ են խորհրդարան, թե՞ ոչ: Այս առումով ամենաորոշակին կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի վիճակն է, որը միակն է նախարարներից, որ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով և ամեն ինչ անում է ընտրվելու համար: Նա, ի տարբերություն ՕԵԿ մյուս նախարարների՝ Արմեն Երիցյանի և Սերգո Կարապետյանի, կուսակցության համամասնական ցուցակում բավական ետին տեղում է՝ 13-րդն է, և ասում են, նեղացած է իրեն հատկացված տեղից ու որոշել է ապացուցել իր ուժը մեծամասնականում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ