«Ժողովուրդ». Կոալիցիոն ուժերի կողմից կազմված տեքստը Դավիթ Հարությունյանը փորձում է ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն
Հայկական Մամուլ
Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Աժ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին առաջարկելով ստորագրել «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում» վերնագրով հռչակագրի տակ: Ուշագրավն այն է, որ կոալիցիան այս փաստաթուղթը՝ որպես Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության օրակարգի կետ, ժամանակին ներառել էր բանակցություններում: Թերթը հիշեցնում է, որ երկխոսության ձախողումից հետո «Ժողովուրդ»-ը գաղտնազերծել էր նշված փաստաթուղթը: Հիմա կոալիցիոն ուժերի կողմից կազմված տեքստը Դավիթ Հարությունյանը փորձում է ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ