«Երկիր». Շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը
Հայկական Մամուլ
Շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, և բարձր գինը կպահպանվի մինչև տոնի ավարտը: Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից.
«Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ «3-րդ ձեռք» կոչվածը կա. գյուղացուց վերցնում է մեկ այլ վերավաճառող և բարձր գնով վաճառում մեզ»:
Փոխարենը Զատկի տոնին ընդառաջ, ձվի թանկացումներ չկան:
Երեկ թերթի թղթակիցը շրջել է Երևանի մի քանի խանութներում և պարզել, որ թեև Զատկի տոնին մնացել է երկու օր, սակայն ձվի գինը չի բարձրացել: Այն տատանվում Է 50-60 դրամի սահմաններում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ