ԱՄՆ դատարանը Վիկտոր Բուտին դատապարտեց 25 տարվա ազատազրկման
ԱՄՆ
Նյու Յորքի դատարանը ապրիլի 5–ին ռուս գործարար Վիկտոր Բուտին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, հաղորդում է Associated Press-ը:
Բացի այդ, դատարանը գործարարին պահանջել է 15 միլիոն դոլար տուգանք վճարել։
Ավելի վաղ Նյու Յորքի դատախազությունը դատարանին խնդրել էր ցմահ ազատազրկման դատապարտել Բուտին, իսկ փաստաբանները պահանջում էին դատախազությանը հետ վերցնել մեղադրանքները։
Վիկտոր Բուտը ԱՄՆ դատախազության կողմից մեղադրվում է հանցավոր և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու, զենքի ապօրինի առևտրով զբաղվելու, մարդկանց սպանություններ պատվիրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)