«Երկիր». Արթուր Բաղդասարյանը ցանկանում է ի դեմս Դիաննա Գազիյանի՝ նոր Հեղինե Բիշարյան «աճեցնել»
Հայկական Մամուլ
«Երկիր»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել, այս անգամ դժգոհողները կանայք են: ՕԵԿ-ից թերթին հասած տեղեկությունների համաձայն, դժգոհությունները վերաբերում են համամասնական ցուցակին, որը դուր չի եկել հատկապես ՕԵԿ կանանց խորհրդի նախագահ, 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանին, ում բաժին է հասել 31-րդ հորիզոնականը: Վատթարացել են նաև երբեմնի մտերիմ ընկերուհիներ 191 դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանի և ՕԵԿ փոխնախագահ Հեդինե Բիշարյանի հարաբերությունները: Ընկերուհուն Բիշարյանը խոստացել էր, որ նա ցուցակում կլինի երկրորդ կինը, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անակնկալ է մատուցել կանանց՝ Բիշարյանի ընկերուհու «տեղը» ցուցակում հանգրվանել է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիաննա Գազիյանը: Ի դեպ, ՕԵԿ-ում շշուկներ կան, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նոր Հեղինե Բիշարյան «աճեցնել»՝ ի դեմս Գազիյանի, ինչից ահավոր նեղսրտել է Բիշարյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ