«Ժողովուրդ». Սերգո Կարապետյանը նախընտրական այս օրերին գյուղացիների հավեսը չունի
Հայկական Մամուլ
Երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շտապում էր մտնել կառավարության շենք, բակում հավաքված գյուղացիներից մեկը նկատեց նրան և հարցրեց. «Պարոն նախարար, ներկրվող վարունգի ու լոլիկի համար ենք եկել, ի՞նչ անենք: Մեր արտադրածը չենք կարողանում ծախել, քանի որ դրսից վարունգ ու լոլիկ են ներկրում»:
«Օրինաց երկիր» կառուցելու պատրաստակամություն ստանձնած նախարարն էլ տարավ, բերեց և ուսերը թոթվելով՝ խիստ պաշտոնապես հայտարարեց. «Ի՞նչ անեմ, թող չներկրեն»: Ու սա ասում է այն նախարարը, ով մտադրված է աղոթքներով կտրուկ բարձրացնել գյուղացիների եկամուտները՝ միաժամանակ խոստանալով դեմքով շրջվել դեպի գյուղացին:
Բայց պարզվում է, որ նախընտրական այս օրերին նախարարը գյուղացիների հավեսը չունի: Թերթը հիշեցնում է, որ օրերս էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե նախարարները պարտավոր են կուսակցության քարոզչությամբ զբաղվել: Հավանաբար սա է պատճառը, որ Սերգո Կարապետյանը տարօրինակ պահվածք է դրսևորել և ուսերը թոթվելով՝ հեռացել է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ