Այսօր Լևոն Շանթի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթի ծննդյան օրն է: Ծնվել է 1869-ի ապրիլի 6-ին է: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում։
1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ Ավելի քան տասը տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։
Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնյակ։ 1890–ականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Դարձը», «Դերասանուհին»)։
Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ ամենից ավելի կապվում է, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909), «Հին աստվածներ» (1909), «Կայսրը» (1916), «Շղթայվածը» (1921), «Օշին Պայլ» (1932) դրամաները:
Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916–ին «Հին աստվածներ»–ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ.Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»–ում։
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։
Լևոն Շանթը գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը