Ադրբեջանի նախագահը Սարկոզիին ամեն գնով «սիրաշահելու» առիթը բաց չի թողել
Աշխարհ
Երեկ տարածաշրջանային այցով Ադրբեջան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրան դիմավորել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Նախագահական նստավայրում ընդունելությունից հետո երկու նախագահները միասին մասնակցել են Ադրբեջանում Ֆրանսիական գիմնազիայի հիմնարկեքի արարողությանը:
Ալիևը հերթական անգամ հիշել է Ղարաբաղյան հակամարտության մասին և հերթական անգամ զառանցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, փորձելով այս կոնֆլիկտի մեջ մեծ դերակատարում ունեցող Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին «համոզել», որ Ղարաբաղը և հարակից 7 շրջանները Հայաստանի կողմից օկուպացված տարածքներն են, և որ այնտեղից մեկ միլիոնից ավել ադրբեջանցիներ են տեղահանվել:
Հ. Գ. Մեկ անգամ ևս չենք զլանում Իլհամին հիշեցնել, որ Ղարաբաղը և հարակից շրջանները ազատագրված տարածքներ են, որոնք ձեռք են բերվել հազարավոր հայորդիների արյան գնով: Այնպես, որ ադրբեջանական կեղծ քարոզչությունը, որը իրականցվում է երկրի առաջին դեմքի մակարդակով, մի օր շրջվելու է հենց իր դեմ:
Երեվի թե հենց այս հանգամանքն էլ պակաս էական դեր չի ունեցել Սարկոզիի Ադրբեջանում չափազանց կարճ այցելության վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ