Տուարեգները հռչակել են Մալիի հյուսիսային հատվածի անկախությունը
Աշխարհ
Քոչվոր ցեղախմբերի ապստամբական ջոկատները, որոնք վերահսկում են Մալիի հյուսիսային շրջանները, հայտարարել են իրենց զբաղեցրած տարածքների անկախությունը, հաղորդում է France-Presse–ը։
Տուարեգների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ, այսպես կոչված Ազավադ պետականությունն այս օրվանից հռչակվում է որպես անկախ պետություն և պարտավորվում է հարգել հարևան երկրների սահմանները։
Մալիի հյուսիսային շրջաններում ապրող քոչվոր ցեղախմբերը երկար տարիներ պայքարում են իրենց բնակավայրի անկախությունը հռչակելու համար և կառավարական զորքերի դեմ պարբերաբար պարտիզանական պայքար են մղել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ