The Telegraph. Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի հայտնի ֆինանսիստ Մեդոֆի մասին ֆիլմում
Գիտություն և Մշակույթ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի խոշոր «Ֆինանսական բուրգ»–ի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆի մասին ֆիլմում։
Ֆիլմը նկարահանվելու է «Ճշմարտություն և հետևանքներ. Մեդոֆի ընտանեկան կյանքը» գրքի հիման վրա, որի համահեղինակներն են լրագրող Լուորի Սանդելը և Մեդոֆի որդին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ռոբերտ Դե Նիրոն և Ջեյն Ռոզենտալը։ Մեդոֆի հեղինակած «Ֆինանսական բուրգը» գործել է մոտ 20 տարի: 2008 թվականին Մեդոֆը ձերբակալվել է 65 մլրդ դոլարի հասնող խարդախության մեղադրանքով և դատարանը վերջինիս դատապարտել է 150 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում