Իսրայելը մեկուսացրել է պաղեստինյան տարածքները հրեական Զատկի տոնի առթիվ
Աշխարհ
Իսրայելի բանակը պաղեստինյան տարածքները մեկուսացնելու հատուկ միջոցառումներ է իրականացնում, կապված առաջիկա օրերին հրեական Զատկի տոնի առթիվ։ Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հրամանով, մինչև շաբաթ օրը երեկոյան անցակետերով մարդկանց մուտքը կթույլատրվի միայն «հումանիտար և բժշկական», հատուկ թույլտվությամբ։
Այս անգամ հատուկ ռեժիմ կիրառելու ժամկետը երկու օր կտևի, մինչդեռ նախորդ տարիներին պաղեստինյան տարածքները շրջափակվում էին ողջ շաբաթվա ընթացքում, հրեական Զատկի տոնի նշելու պատճառով։
Իսրայելի հակահաբեկչական բյուրոն կոչ է արել զերծ մնալ Թուրքիա և Սինայի թերակղզի Զատկի տոնի օրերին այցելելուց, հաղորդում է Itar-Tass–ը։
Հուդաիզմի հետևորդները Զատկի տոնը նշում են այսօր երեկոյան և այն տևում է մինչև ապրիլի 15-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ