ԶԼՄ-ները ձգտում են գնահատականներ չտալ քաղաքական ուժերին. Բորիս Նավասարդյան
Հասարակություն
Այս շրջանում ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, թե ինքը անտեսվել է եթերում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, և հավելեց, որ եթերում կուսակցություններին ուշադրություն դարձնելու գործընթացը կարելի է դրական գնահատել:
«Գնահատելի է, որ ԶԼՄ-ները ձգտում են գնահատականներ չտալ քաղաքական ուժերին՝ դա թողնելով հանրությանը»-ասաց Նավասարդյանը, և հավելեց, որ ԶԼՄ-ներն ավելի դրական շետադրումներ են անում, սկզբում՝ ԲՀԿ-ի, հետո նոր միայն ՀՀԿ-ի օգտին:
Մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածի մշտադիտարկումներում Բորիս Նավասարդյանը ասաց, որ ՀԱԿ-ի դեպքում նկատել են 0 դրական, 11 բացասական անդրադարձ: Երևանի մամուլի ակումբի նախագահը նաև անհանգստացնող որակեց այն փաստը, որ որոշ հեռուստաընկերություններ բավարար ոշադրությու չեն դարձնում ընտրապայքարին՝ չցանկանալով իրավիճակը քաղաքականացնել:
Բորիս Նավասարդյանը նշեց նաև, որ ընտրական գործընթացների վերաբերյալ ավելի մեծ ուշադրություն ակնկալում էին Հ1-ից, սակայն քաղաքական անդրադարձների առումով ռեկորդակիրը «Կենտրոն» հեռուստաընկերությունն է, երկրորդ տեղում է Հ2-ը, երրորդում՝ Երկիր մեդիան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը