Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ 

Թուրքիայի Սահմանադրական դատարանում մերժման դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը կդիմի ՄԻԵԴ

Թուրքիա

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ազգային պահանջատիրությունը պահանջում է ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցում: Այս մասին Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթոիկոսը՝ խոսելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու համար դատական հայց ներկայացնելու մասին:

«Արմենպրես»-հաղորդմամբ' հարցին, թե ինչ դրդապատճառներ են մղել Կիլիկիո կաթողիկոսությանը դատական հայց ներկայացնել Թուրքիայի սահմանադրական դատարան, Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի մեր ուսման օրերից սկսած, Հայոց ցեղասպանությունը ու հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերատիրացումը մեր ամենօրյա ապրումների, տագնապի, մտածողության ու երազների անբաժանելի մասն էր: Այլ խոսքով' մեր հոգեմտավոր կազմավորման մեջ, մեր ազգային պահանջատիրությունը միշտ եղել է կարևոր գործոն: Բնականաբար երկու կարևոր ազդակներ մղել են մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը առանցքային ներկայություն դարձնելու մեր կյանքում. առաջին՝ սփյուռքյան իրականությունը, որը պարտրադրված իրավիճակ է ցեղասպանի կողմից, երկրորդ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արտաքսումը Սիսի իր դարավոր կաթողիկոսարանից: Մեր Ս. Աթոռն իր հայրապետների, միաբանների, ժողովական կառույցների ու թեմերի միջոցով առաջնահերթ կարևորություն է տվել մեր ազգային պահնաջատիրությանը: Չմոռանանք երբեք, որ մեր եկեղեցին ազգի եկեղեցին է և հոգևորի կողքին նաև ունի ազգային նկարագիր ու առաքելություն: Այժմ ազգի տագնապը նաև եկեղեցու տագնապն է, ազգի պահանջը՝ նաև եկեղեցու պահանջը: Դեռ հիշում ենք 1965-ին Հայոց ցեղասպանության հիսունամյակին որպես պատանի մեր արտասանած Դանիել Վարուժանի կիլիկյան ջարդերին նվիրված բանաստեղծությունը. ի դեպ, հիսուն տարի հետո Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր պատգամը սկսել ենք նույն բառերով. «Պիտի գա հանուր կյանքի արշալոյսը վառ հագած և մենք զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նո՜ր արշալույս...»: Երբ սկսեցինք մոտենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մտածեցինք, թե ինչ պետք է անել, որ մեր ժամանակակից պատմության այս կարևոր հանգրվանը լինի եզակի, պատմական ու մեր հարյուր տարիների պահանջատիրական պայքարի առջև նոր հորիզոններ բացող ու նոր ընթացք ճշտող: Այս մտածմունքը մեզ մղեց 2012թ. Անթիլիասի մայրավանքում կազմակերպելու միջազգային համագումար «Ճանաչումից դեպի հատուցում թեմայով»: Համագումարին հրավիրեցինք միջազգային օրենքի ու ցեղասպանության 30 արտասահմանցի մասնագետների: Թե՛ հրապարակային քննարկումների, և թե՛ նրանց հետ մեր ունեցած առանձին զրույցների ընթացքում ցանկացանք իմանալ մեր պահանջատիրությունը իրավական շրջանագծի մեջ դնելու հնարավորությունները: Մասնագետների մոտեցումները ընդհանրապես երկդիմի էին, սակայն նշեցին, որ արժե նման հանդուգն քայլի դիմել: Մենք անձնապես համոզված էինք, որ տասնամյակներ ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքը նոր ընթացք կստանար՝ շեշտը դնելով հատուցման վրա: Հիրավի, միջազգային օրենքի համաձայն՝ ճանաչումն ու հատուցումն իրար հետ սերտորեն առնչվում են: Հետևաբար, այս մոտեցումով պետք է շարունակենք մեր աշխատանքը հարյուրամյակից հետո»:

Այն հարցին, թե ինչու կաթողիկոսարանի վերադարձի դատական հայցն ուղղակիորեն ներկայացվել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, կաթողիկոսը պատասխանել է. «Ցանկացած երկրի պարագայում, դատավարական կառույցը բաղկացած է նախադատ, վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններից: Մի շարք երկրներ ունեն նաև Սահմանադրական դատարան: Բնականաբար, յուրաքանչյուր դատարան իր գործունեության ու իրավասության սահմաններն ունի: Նկատի ունենալով, որ Սիսի քաղաքապետարանը մերժել է պարզ կալվածաթղթի պահանջը, իրավաբաններն անիմաստ են համարել դիմել տեղական դատարան և հայցը ներկայացվել է ուղղակի Սահմանադրական դատարան: Վերջինից մերժվելու պարագայում, պետք է կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են նաև այս հեռանկարով»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ կաթողիկոսարանի կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ
Ամենադիտված