Թուրքագետը կարևորում է փոքր, բայց մեծ կշիռ ունեցող Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Թուրքիա
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ 2015 թվականին կշարունակվեն տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները: «Փաստը, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իմ կարծիքով, կարևոր է: Այն ցույց է տալիս, որ ապրիլի 24-ից հետո շարունակվում է Հայոց ցեղպասանության ճանաչման գործընթացը, և համոզված եմ, որ այս տարի մի շարք այլ երկրներ կճանաչե ն ցեղասպանությունը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում:
Թուրքագետը նշեց, որ չնայած Լյուքսեմբուրգը փոքր երկիր է, բայց մեծ դերակատարում ունի Եվրամիության գործընթացներում, և այդ առումով, կարևոր նշանակություն ունի մայիսի 6-ին ընդունված բանաձևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)