Ստամբուլում քանդվող հայկական որբանոցի տերը համաձայն է բանակցել
Թուրքիա
Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի ներկայիս սեփականատերերը շենքի քանդման դեմ սկսված պայքարի արդյունքում հայտնել են, որ առժամանակ դադարեցնում են քանդման աշխատանքները և պատրաստ են առաջարկների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված հայազգի թեկնածու Գարո Պայլանը հանդիպել է որբանոցի ներկայիս տիրոջ' Ֆաթիհ Ուլուսոյի հետ, ով էլ հայտնել է, որ այս պահին դադարեցնում է քանդման աշխատանքները և պատրաստ է շինության շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ ցանկացած տեսակի առաջարկի: Պայլանը նշել է, որ իրենք պահանջել են դադարեցված համարել քանդման աշխատանքները, քանի դեռ որևէ լուծման բանաձև չի գտնվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)