Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները արտերկրում բնակվող քաղաքացիների համար մեկնարկել են
Թուրքիա
Թուրքիայում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններն արտերկրում բնակվող թուրքերի համար արդեն սկսվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, Ավստրալիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մայիսի 8-ին արդեն գնացել են տեղի ընտրատեղամասեր' ձայն տալու իրենց նախընտրած կուսակցությանը:
Ավստրալիայի ժամանակով 10:00-ին սկսված ընտրությունները կավարտվեն 19:00-ին:
Արտասահմանում Թուրքիայի քաղաքացիների կողմից ընտրելու գործընթացը կավարտվի մայիսի 31-ին:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում' 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)