Էրդողանը սխալ է համարել Գյուլի այցելությունը Երևան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում թուրք պատմաբանների և ակադեմիկոսների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է նախկին նախագահ Ադբուլլահ Գյուլի վարած «ֆուտբոլային դիվանագիտությունից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ընթրիքին մասնակցած պատմական ամսագրերից մեկի գլխավոր խմբագիր Մուստաֆա Արմաղանը ներկայացրել է նախագահական նստավայրում տեղի ունեցած ընթրիքի մանրամասներ:
Արմաղանը նշել է, որ իրենց հետ զրույցում Էրդողանը հայտնել է թե’ Պուտինի, թե’ մյուս խորհրդարանականների մոտեցումների առնչությամբ Թուրքիայի կողմից հստակ դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը խոսք է գնացել նախկին նախագահ Գյուլի' Հայաստան կատարած այցելության մասին: Էրդողանը նշել է, որ Երևան այցելով և ֆուտբոլային խաղը դիտելով Գյուլը «ցանկացել է մթնոլորտն ավելի փափկեցնել, սակայն այդպիսով խաղաթուղթ է տվել հակառակ կողմի ձեռքը»: Հանդիպմանը Թուրքիայի գործող նախագահը կրկնել է միտքը արխիվները բացելու և պատմաբանների կողմից ուսումնասիրություններ կատարելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)