Լավրով. Իրանի վրա հարձակումը մեծ սխալ կլինի
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելը մեծ սխալ կլինի։
«Մեր դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է, - դա կլինի շատ լուրջ սխալ, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ինտերֆաքսի թղթակցի հարցին։ Այսպիսով, Լավրով մեկնաբանել է իսրայելական կողմի հայտարարությունները, որ չի բացառվում իրանի նկատմամբ ուժ կիրառելը։ Ըստ Լավրովի, ցանկացած հակամարտություն կարող է կարգավորվել միջազգային հանրության կողմից հաստատված և ՄԱԿ–ի կանոնադրությամբ նախատեսված սկզբունքների հիման վրա։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)