Աֆղանստանում սպանվել է Խաղաղության բարձրագույն խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետը
Աշխարհ
Աֆղանստանում՝ Կունար նահանգում, տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել է Խաղաղության բարձրագույն խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետը, հայտնում է РИА Новости-ն։
Մաուլավի Մոհամմադ Հաշեմ Մունիբը, որը գլխավորում էր Խաղաղության բարձրագույն խորհրդի Կունարի բաժանմունքը, ուրբաթօրյա աղոթքից երկու որդիների հետ տուն վերադառնալիս է եղել, երբ որ նրան է մոտեցել մահապարտ ահաբեկիչը և պայթեցրել ինքն իրեն։ Մունիբն ու իր որդիներից մեկը մահացել են, մյուս որդին գտնվում է ծանր վիճակում։
Բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը դատապարտել է նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ