Վաճառած երիկամի գումարով iPhone և iPad է գնել
Աշխարհ
Չինաստանում իրավապահ մարմինները մեղադրանք են ներկայացրել մի խումբ մարդկանց՝ իր երիկամներից մեկը վաճառած մի պատանու կանխամտածված կերպով մարմնական վնասվածք հասցնելու համար, հայտնում են չինական ԶԼՄ–ները։
Մեղադրյալների թվում է նաև տվյալ վիրահատությունն իրականացրած վիրաբույժը։
Երիկամի դիմաց ստացած գումարով 17-ամյա պատանին հետագայում գնել է Apple ընկերության iPhone սմարթֆոն և iPad պլանշետային համակարգիչ։ Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ ներկայումս տղայի մոտ խնդիրներ են ծագել մյուս երիկամի աշխատանքի հետ կապված։
Նշենք նաև, որ Չինաստանում գոյություն ունի մարդկային օրգանների վաճառքի սև շուկա, որն օրեցօր զարգացում է ապրում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ