«Երկիր». «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը վրեժ է լուծում հոր չիրականացած երազանքի համար
Հայկական Մամուլ
Մի քանի օր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե «Հայռուսգազարդ»-ում ազատում են աշխատանքից բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում աշխատել ՀՀԿ-ի օգտին և ձայնը տալու են ԲՀԿ-ին: Թեև որպես «հրահանգիչ» նշվեց ընկերության Աջափնյակի վաչության պետի անունը, բայց թերթի տեղեկություններով հրահանգը ամենավերևից է եկել:
Թերթի աղբյուրները պնդում են, որ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը իրականում աշխատում է ոչ այնքան ՀՀԿ-ի համար, որքան ԲՀԿ-ի դեմ: ԲՀԿ-ի հետ Հարությունյանի խնդիրները անձնական են: Նա վրեժ է լուծում հոր չիրականացած երազանքի համար:
Վարդան Հարությունյանի հայրը՝ Ռուբիկ Հարությունյանը, ով 2009-ի սեպտեմբերի 15-ին վայր դրեց պատգամավորական մանդատը, այս անգամ ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու և կրկին պատգամավոր դառնալու մեծ ցանկություն ուներ, որը սակայն՝ մնաց օդում կախված:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ