«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը Մալաթիա թաղամասի դպրոցների ծնողներին հրավիրում է «Փարվանա»
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, Մալաթիա թաղամասի դպրոցների ծնողներին զույգերով հրավիրում է իրեն պատկանող «Փարվանա» ռեստորան՝ հյուրասիրելու:
Ըստ թերթի տեղեկությունների՝ նման հյուրասիրություն Լֆիկը կազմակերպել էր նախորդ երկու օրերին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ծնողների մեծամասնությունը, այնուամենայնիվ հրաժարվում է հյուրասիրությունից:
Օրինակ՝ մոտ 30-հոգանոց դասարանից «Փարվանա»-ում նախօրեին տեղի ունեցած խնջույքին մասնակցել է 4-5 ընտանիք: Լուրը ճշտելու համար թերթը դիմել է Ալեքսանյանին, ով ասել է.
«Սխալ եք լսել: Ես ամեն տարի էլ իմ ընտրատարածքի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ապրիլի 7-ին հրավիրում եմ «Փարվանա»՝ քեֆ անելու: Էդ նորություն չի, Դուք էլ կարաք գաք, հրավիրում եմ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ