«Հրապարակ». «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյանը ազատության մեջ է
Հայկական Մամուլ
Այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե ոստիկանության ներքին զորքերի արդեն նախկին հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյանին ձերբակալել են: Սակայն երեկ թերթին հաջողվել է կապվել Գաբրիելյանի հետ, որը թեև ազատության մեջ է, սակայն խուսափում է այս օրերին շրջանառվող լուրերը մեկնաբանել:Թերթի իրեն ուղղված հարցերին նա կտրուկ պատասխանել է.
«Ես ոչինչ չեմ մեկնաբանում»:
Թերթը հիշեցնում է, որ նա օրերս հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի, պարզվել է, որ նա իր ենթակաների հետ զենք-զինամթերք և զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Նրա տեղակալը կալանավորված է: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք բավականին ժամանակակից զենք են վաճառել մեր վրաց հարևաններին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ